Ecrittératures

17 juin 2018

Հայրենասիրական մոլության մասին

Filed under: Uncategorized — denisdonikian @ 4:33

DSC02078

 

Ֆրաներենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը

 

 

1

Տարօրինակ բան է հայրենասիրական մոլությունը։

 

Ամենաքիչ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ Հայաստանի արդի դեպքերը թույլ տվին զննել, թե որքան էին աշխարհի հայերը հակամարտության զգացմունքներովհամակված։ Երեք շաբաթվա ընթացքում ոչ միայն մասնակից եղանք իրավիճակի կտրուկ փոփոխության, այլ նաև շրջադարձերի հատու վերաբերմունքի, որքան այնտեղ, այնքան էլ սփյուռքում։ Այսպիսով, հակառակ Սարգսյանի իշխանության հանդեպ տածած նման պաշտամունքի, փոխվում է միանգամից հայկական հարցի հանդեպքննադատությունն այն աստիճան, որ նրա պահպանողական միտքը հնչում է ուժգին՝ երիտասարդության բերած հարվածից, որ Երևանում թնդաց։ Ինչ վերաբերում է այնառարկողներին՝ իրենց առաջնորդի հանդեպ ունեցած խելագար սիրո համար, տեսնում էին մեկ ակնթարթում, ինչպես է բարձրանում արգահատանքի մի շարժումպատգամավորների և օլիգարխ միապետների դեմ, ովքեր քսան տարուց ավելի խաբել էին նրանց։ Ասես նոր պաշտամունքը սահմանվել էր, սկսած հանդարտ ու վստահատելությունից։ Ասես քսան տարուց ավելի զգացած արհամարհանքին պատասխանում էին բնազդային և նախապես մշակված արհամարհանքով։ Ասես յուրաքանչյուրխանդավառ մարդու մեջ համատեղ ապրում էին երկրի սերն ու ատելությունը, որ հակասում էին նրանց սիրուն։ Այն մետաղադրամի պես, որ ճարպկորեն ցուցադրում են միակնթարթում, գիրն ու անմիջապես հետո ղուշը, այդպես էլ հայրենասիրական մոլությունը բավականին ճկուն է՝ համբուրելու ձեր այտը և հրամցնելու իր հետույքը, ըստ այնամենի դա հարգանք ներշնչում է ձեզ, թե ոչ։

 

(Այն ընթերցողը, որ այս պահին կարդում է հոդվածը և անձամբ մենք, որ գրում ենք, նույնքան անգիտակ ենք այդ մոլությանը, որ գոյություն ունի միայն մեր կողմից, այնդարձնելով մեզ կենդանի մի կապ հայ ազգի հետ։ Այդ ժամանակից ի վեր, եթե մենք այն մարդն ենք, որ կարդում կամ գրում ենք հայկական իրականությունների մասին, պետք էդիտենք նաև որպես այս մոլության միևնույն ենթական, որ տեսնում է և մասնակցում է)։

 

Հաճախ են ասել, որ ատելությունը կարող է լինել սիրո այլ տեսակի արտահայտում։ Փաստացիորեն, ատելությունը որոշիչ մոլության մի մասն է։ Հայկական հարցում, ինչպես նաևամենուր, ուր զարգանում է հայրենասիրական կիրքը, երևույթն այնպիսին է, որ կարող է տիրել նույն անձին, որ դարձել է այսպիսով պաթոլոգիայի զոհ, որը դիպչում էմիաժամանակ նրա մտածողությանն ու գործողություններին։ Հանուն իր ժողովրդի կամ երկրի, հայը կարող է թույլ տալ իրեն տանջել, խաբել կամ ոչնչացնել մի այլ հայի։ Տվյալդեպքում չարիք հասցնելու այս իրավունքը հատուկ է բոլոր նրանց, ովքեր ամեն կերպ պաշտպանում են իրենց հայրենիքը։ Հայերը զարմանում են, որ Էրդողանը խաբում էհայկական ցեղասպանության հարցում։ Բայց ինչու՞ Էրդողանը պիտի կեղտ լցներ այն գաղափարի վրա, որ ունի Թուրքիայի հանդեպ, ցեղասպանությամբ։ Իբր թե հայերը չէինխաբում պահպանելու համար այն պատկերը, որ ունեն հենց իրենց մասին։ Փաստորեն, նմանատիպ պատկերացման դեպքում ամեն ինչ դառնում է թույլատրելի, ավելի շուտ, դաբարոյազանցություն է, քան անբարոյականություն։ Այսպիսով, հայրենասիրական ամեն տեսակի բարոյականություն պարտավորություն էր ունենալու, եթե ոչ՝ իրավունք, ոտնահարելու տիեզերական բարոյականությունը, ապահովելու համար ազգությունը։

 

Հայոց պատմությունը նշանավորված է խոսքի վրա հիմնված թշնամանքներով, գաղտնի կամ բացահայտ մրցակցություններով, դավաճանություններով։ Հարցն այն է, որ հայրենիքի գերագույն շահն է, որ չպետք է տուժի, այնքան որ դա վերին աստիճանի նվիրական բան է։ Յուրաքանյուրն, ով փոխակերպված է զգում իրեն աչալրջության հայրենասիրական առաքելությամբ, թույլ է տալիս իրեն նզովել հանուն ազգային շահի կամ բացարձակ վկայակոչումների, որ հարկ է համարում մարմնավորել։ Պատճառն այն է, որ սերը հայրենիքի հանդեպ փոխարկվում է միանգամից ատելության նրանց կողմից, ովքեր շեղում են ճանապարհը։ Սակայն նրանք ովքեր շեղում են այն, իրենց հերթին հավատում են, որ իրենց չարախոսողը հենց ինքը ազգային ունեցվածքի թշնամին է։ Այսպիսով, միևնույն ցեղից սերող մարդիկ թացը չորին են խառնում, ոգևորված մեկը մյուսի հանդեպ ունեցած նույն թշնամանքից ելնելով, բայց արտահայտելով ազգության միակ միևնույն շահի հակամարտական տեսակետները։ Համայնքական ամեն տեսակի ֆորում տալիս է բուռն հակասությունների ներկայացում, որտեղ յուրաքանչյուրը մրցակցում է յուրաքանչյուրի հետ ազատության հետ կապ ունեցող լավ բառերով կամ գաղափարներով, որ ստեղծում են այնքան առաքելական ուղերձներ՝ արժանի հասարակական վայրերին։

 

Երբ այդ ձայները ոչ մեկին ոչ մի տեղ չեն ուղեկցում, ոչնչից զավեշտ, սնափառություն են ստեղծում։ Յուրաքանչյուր ոք իրեն խորհրդանշական կարևորություն է տալիս, որից զուրկ է իրական կյանքում։ Պատասխանատու լինելով իր հայրենասիրական առողջ բանականության հարցում, այն ցնցումը, որ ջանում է առաջացնել հայրենասերների հարաբերության մեջ, ովքեր տարբեր ձևով են մտածում, այսինքն՝ ոչ լավ, նրա աչքին բարձրացնում է իր ինքնասիրությունը, եթե անգամ հարկ լինի ծիծաղի պոռթկում առաջացնել այն հանդիսատեսի մոտ, որ մի կողմ է քաշված չնչին տիտանների այդ մրցախաղերից։

 

Իրականում յուրաքանչյուր ազգություն սնվում է այս անհրաժեշտ չարիքից՝ արժեքավորել տալու համար, ավելի շուտ, այդպիսի հետաքրքրությունները, քան նմանատիպ ուրիշները։ Այսպիսին պետք է տեսնել խորհրդարանային ակտիվությունը, որտեղ հակասական ձայներն արտահայտվում են հանուն հայրենիքի բարձրագույն շահի։ Բայց այստեղ բանավոր մարտնչումները, եթե ոչ՝ քաղաքակիրթ, այլ տեղում կարող են ահարկու ֆիզիկական դիմակայությունների առիթ տալ։ Չկա մի խորհրդարան, որտեղ բանավոր հռետորական մրցակցումը մեկ օրից մյուսը չվերածվի տուրուդմփոցի։ Հայաստանում խորհրդարանը նույնիսկ հաջողության է հասել խոսել տալ, իհարկե, արտաքին ուժերի ձեռքին գտնվող զենքերի մասին, սակայն որոնք հավանաբար ֆինանսավորված են քաղաքական պատասխանատու անձանց կողմից, ովքեր ցանկանում են ուժով ստանձնել դա։

 

Իրականում, ազգի համար յուրաքանչյուր պատասխանատու անդամ իրեն ընդունում է որպես վերապրողի պես մի դերակատար։ Հայրենասիրական անհատական մոլությունը չունի այլ նպատակ, քան այն, որ ապահովի ժողովրդի երկարատևությունը։ Այս իրավունքով ամեն ոք համաձայն է տալ որևէ բան իրենից, նպաստելու համար այդ առաքելության հաջողությանը։ Տվյալ առաքելությունը ինչ-որ ձևով դաջված է անհատների գեներում տարբեր չափանիշներով։ Որոշ անձանց մոտ դա կօժտի անհատի ամբողջականությունը։ Այլոց մոտ այն կարտահայտվի միայն հատվածաբար։ Բայց չմասնակցել իր գոյությամբ սեփական ժողովրդի հավերժությանը, հավասարազոր կլինի այդ ժողովրդի մասը չկազմելուն։ Այս դեպքում իր համայնքից կտրված մարդը վտանգում է իրեն վերածվելու անկայուն էակի, այսինքն, ամեն տեսակի կապվածությունից ազատագրված անդամի, որը սակայն մեկուսացած է յուրայինների տևողության մեջ գրանցվելու հնարավորությունից։ Համայնքի սրտում այս ներառվածությունը գոյությանը տալիս է կողմնորոշում՝ արդեն ոչ պատահական ծննդի և արդեն ոչ մահացու մահվան միջև։ Մի խոսքով, յուրաքանչյուր անհատ ընկալվում է որպես անմահ՝ անմահության փաստից ելնելով, ենթադրված ժողովրդի կողմից, որ սնել է այդ հավերժության գաղափարն իր մտայնություններից, իր գործողություներից, իր ագրեսիվությունից և իր սիրուց։

 

Արիություն պետք է ունենալ ընդունելու դատարկության մեջ կախված լինելու հարցը։ Արա Բալիոզյանի նման գրողը տարիներ շարունակ աշխատում է անսասան նվիրվածությամբ։ Մնում է իմանալ, արդյո՞ք տաբուլա ռազայի վերածելու այդ կամքը՝ ազատագրվելով հայ ժողովրդին պատկանող ճոռով դարձվածքների խորհրդանշանից, խորքում չէր լինելու մի այլ ձևի դրսևորմամբ, տեղի տալու իր արմատներին և պահպանելու դրանք։ Հիրավի, Արա Բալիոզյանի սուր քննադատություններն ուղղված հայ ժողովրդի դեմ սև հումորով ծածկված բառեր են, բայց, այնուհանդերձ, սիրո վրա հիմնված բառեր։ Կարծես թե լավագույն ձևը սիրելու համար իր ժողովրդին պետք է արյուն հանելու աստիճան մտրակվել, արնաշաղախ անելու աստիճան մտրակելով նրան։

 

Այս ասելուց հետո նշենք, որ հայ ազգը պրոբլեմատիկ ազգ է, որը ծնունդ է տալիս խնդիրներ ունեցող երեխաների։ Նա այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ ցեղասպանության պատճառով ջախջախված է մնում, այսինքն սգապատ, ում վերքը չի փակվում։ Բացի այդ, հայ ազգը տառապում է փշուր-փշուր լինելու պատճառով, որի կտորտանքները մշակույթի առումով, մեկը մյուսից այնքան են հեռացել, որ կարող են հույս փայփայել ունենալու իրական և կառուցողական մի միավորում։ Գոյություն ունի մի անդունդ Հայաստանի հայի և սփյուռքի որևէ հայի միջև։ Մեկի արժեքները չեն ծածկում մյուսների բոլոր արժեքները։ Եվ եթե ցեղասպանությունն ընդունել տալու պայքարը սփյուռքի համար առաջնահերթություն է, նույնը չի կարելի ասել Հայաստանի հայերի մասին։ Այսպես, եթե սփյուռքում հայականության գերազանցության չափանիշը ցեղասպանության ճանաչման պայքարն է, Հայսատանում մարդիկ պայքարում են իրենց երջանկության համար, նրանց միակ մտահոգությունը պահպանելն է ապահով կյանքը և իրենց հողատարածքները։

 

Հայերը բողոքելու տեղ կունենային, ծնված լինելով խելագարության հասցրած մասայական սպանդի ենթարկված մի աշխարհում և այդ կոտորածի ժխտողականության պատճառով խելագարության են հասցնում, եթե չհիմնվեին իրենց մարդկայնության վրա, փոխհատուցման արժեքների միջից, ինչպես ապրելու բերկրանքը, որ բացում է նրանց առջև մոռացության փակագծեր։ Այդքանի դիմաց նրանց վրա ծանրանում է պարտավորությունը՝ հիշեցնելու աշխարհին 1915 թվի իրենց մարդկության կորստի մասին ։ Յուրաքանչյուր հայ, ով աշխատում է մոտից կամ հեռվից ցեղասպանության ճանաչման հարցում, փաստորեն աշխատում է, որ ճանաչում ստանա իր սեփական անձը, միչդեռ ժխտողականության շարունակման մերժումը, որի հարցում ինքը և յուրայինները եղել և մինչև հիմա զոհ են։ Այս կատաղությունը, որ ուզում է ներգրավել մարդկանց աշխարհը, նրանց գժվեցնում է։ Հայկական հայրենասիրական մոլությունը միաժամանակ տառապանքի հարցն է, որին անարդարացի կերպով ենթարկվել է և՝ նվաճելու թողության հարցն է

 

2

 

Այսպիսին է հայրենասիրական մոլությունը, երկդիմայնությունը, ինչպես Յանուսի տարբեր կողմեր շրջված երկու դեմքերն են, նույնքան սեր, որքան ատելություն, միաժամանակ սեր, որքան ատելություն, ատելի սեր կամ սիրո ատելություն, ինչպես կամենաք։

 

Երևանում մայիսի մեկին ամբոխները պահանջում էին Փաշինյանին, ում ելույթները ուղիղ վերահեռարձակում էին ազգային ժողովի ամբիոնից։ Բայց երբ այդ նույն ամբոխները լսում էին Սարգսյանի ռեժիմին հարող մի պատգամավորի, որ փակում էր իրենց սիրեցյալի ճանապարհը, շրջում էին դեպի ներքև բթամատը որպես մահվան դատապարտելու նշան։ Դրանք նույն տղամարդիկ ու կանայք էին, որ մի ակնթարթում անցնում էին ուրախ հիստերիայից ատելության հիստերիայի։ Որպես թե հայ ժողովրդի սաստկացած սիրո զգացմունքը հենց իր համար կարող էր մեխանիկորեն մարտի մղել իր ատելության բաժինը, երբ անմիջապես հակառակվում էին նրան։ Յանուսը՝ մեն միակ ու նույն դեմքով։ ՍԵրը՝ սնվելով նույն մարմինն ունեցող ատելությունից, այսինքն՝ Հայաստանը։

 

Հայրենասիրական խանդավառությունը այսպիսով պարում է նախ մեկ մի ոտքի վրա, ապա՝ մյուսի, արտահայտելով մի հուզում, որը նրան հավաստիապես դարձնում է մեծարժեք և օրինակելի իր միջավայրի և աշխարհի աչքին, բայց խորքում նրան թույլ չի տա ցմահ շունչ քաշելու ոչ մի հնարավորություն, ոչ էլ հնարավորություն։ Հայրենասիրական մոլությունը այսպիսով լինելու է մի տեսակ նույնականության պաթոլոգիա այն չափով, որ բանականությանը խելագարության է հասցնում և արգելում է ողջախոհության բռնկումը։ Ուրեմն, մի մտքի համար, որ ավելի շուտ կուզենար ձգտել դեպի սերը, քան կցանկանար շրջվել ատաելության կողմը, այս քննադատական անկայունությունը պիտանի չէ։ Գանդին որոշել էր տվյալ հարցը բողոքի դեմ հացադուլ անելով կամ ոչ սաստիկ հակաճառություն ցուցաբերելով բռնությանը։ Հնդկաստանը, որ սիրում եմ, ինձ չի գցի այն մարդու հանդեպ ունեցածս ատելության գիրկը, ով խանգարում է ինձ այդ սերը։ Իսկ Մանդելան հասկացել էր, որ հաշտությունը թույլ էր տալիս ավելի լավ առաջ տանել քաղաքացիական խաղաղությունը, քան առճակատումը՝ խտրականություն կիրառող պատենդավորված մասնագետների հետ։ Դասեր, որ Փաշինյանը հաշվի առավ ծրագրավորելով՝ կողմորոշել կիբեռնետիկայով հագեցած մի սերնդի դեպի այն գաղափարը, որ պահպանի սերը հայ ժողովրդի սրտում, քան կառուցել իր երկիրը վրեժխնդրության անդունդի վրա։ Ավելի շուտ իրավունք առանց ատելության, քան ատելություն իրավունքի սրտում։

 

Փաստացիորեն, հայրենասիրական կիրքը ցուցադրում է անմաքրությունն այն ամենի, ինչ մարդկայինի հետ է առնչվում։ Եթե մեր զգացմունքները մաքուր չեն, նշանակում է շաղախված են ցեխով ու լույսով։ Մշակույթի ենթարկվածության տակ ընդգծվում է բնազդների գայթագղությունը։ Ուրեմն, առաջին բնազդը, որ քնած է հայրենասիրական մոլության տակ, դա պահպանողության բնազդն է։ Վայրկենական փոփոխությունը, իր հանդեպ ունեցած սիրո մյուսի ատելությամբ, ցանկանալով դիպչել այդ սրբազանությանը, որ ներկայացնում է հայրենիքի շիտակ պայքարը, ինքն է։

Պետք է ընդունել, որ հայրենիքի ֆաշիստական մոլության մեջ մյուսի ատելությունն արտահայտվում է իր սիրո հակումից այն կողմ։ Այնքանով որքանով, այդ կիրքը շարունակ զգում է իրեն հարձակման ենթարկված։ Ոչ միայն նա զգաստ վիճակում է պահում իրեն, այլ կարգի չի հրավիրվում այլևս հայրենիքի հանդեպ ունեցած առաջին սիրո կողմից։ Այն դեպքում, երբ նրանք, որ առաջնություն են տալիս այդ սիրուն, գիտեն, որ ամեն տեսակի ատելություն, որ ավելի ուժգին ձևով կարտահայտվի, քան ինքը կկարողանա հենց այդ հայրենիքը ավերել։ Դա է պատճառը, որ Փաշինյանի հեղափոխությունը, ընդհանուր առմամբ, հռչակվեց թավշյա հեղափոխություն։ Նախագահ Արմեն Սարգսյանը սխալմամբ այն կուղղեր՝ անվանելով հայկական հեղափոխություն, կարծելով թե այդ հեղափոխությունը իր ակունքը վերցնում է մեր մշակույթից։ Ի՜նչ արած, մոռանում են, թե այն սերունդը, որ Փաշինյանի հետ կառուցել է հիմնավոր փոփոխման աննախադեպ ձև, ուրիշներից է յուրացրել (Գանդի, Մանդելա, ոչ կոպիտ ձևով․․․) իրագործելու այս փոփոխությունը լիովին պահպանելով քաղաքացիական խաղաղությունը։ Իմանալով, որ այդ քաղաքացիական խաղաղությունը միայն կարող էր խուսափել սահմանները թուլացնելուց։ Որ այդ քաղաքացիական խաղաղությունը երաշխիքն էր մի տևական կայունության, անընդհատ սպառնալիքի տակ գտնվող սահմանների համար։

 

3

Այն ինչ հաջողվեց Անկախ Հայաստանի երեք նախագահներին, ատելություն կուտակելն էր հայ ժողովրդի սրտում, իրենց ունեցած լիազորությունների ընթացքում։ Այս ատելությունն հզոր ձևով բարձրացավ, այն աստիճան, որ չարաշահումները անամոթաբար էին արտահայտվում և տարածվում էին հասարակության մեջ հրապարակայնորեն, այն մարդկանց անպատժելիությամբ, ովքեր իշխանությունը պահում էին իրենց գրպանում։ Ինչպես բազում առիթների դեպքում ենք ասել, կարող են որոշ ժամանակ բռնանալ ժողովրդին, բայց ամեն անգամ չեն կարող։ Հասնում է պահը, երբ ոխակալության զանգվածայնությունը նողկանքի է փոխվում ու վերարտադրվում է։ Այս նախագահները չէին հասկացել, որ իշխանության վատթար թշնամին հարգանքի պակասն է, որից կարող են տառապել նրանք, ովքեր ընդունում են ծայրաստիճան գարշանքով ծառայողական դիրքի և անարդարությունների չարաշահումներ (դրամական միջոցների յուրացումների տեսքով), պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չունենալով։ Նույնիսկ, եթե հաջողվեր նրանց պաշտպանվել, առանց կարողանալու շրջել երևույթների ընթացքը։

 

Սփյուռքի հայերը բազմիցս, ճամփորդության ընթացքում ստիպված են եղել դեմ առ դեմ կանգնել այդ դառնությանը։ Ո՞վ չի լսել տեղացիներին՝ բողոքելիս մի իշխանության դեմ, որի միակ նպատակետը երկիրը կողոպտելն է եղել։ Դա դարձել էր ծեծված արտահայտություն, որ շատ բան էր ասում հայածված հայերի հոգեբանական վիճակի մասին, մշտապես ապրելու իրենց ղեկավարների անզոր հակակրանքի մեջ։

 

Ժամերով քայլելով Կիրանցի անտառում՝ մի եկեղեցի գտնելու հույսով, ահա մենք ընկնում ենք մեղվաբույծների վրա։ Մեզ հրավիրում են սուրճ խմելու։ Եվ ինչի՞ մասին են խոսում այս հրապուրիչ միջավայրում։ Իհարկե, ոչ իրենց հրաշալի մասնագիտության մասին, ոչ էլ բնության մեջ անցկացրած կյանքի մասին։ Ոչ, նրանք խոսում են այն մասին, որով Սարգսյանի կառավարությունը հանդես է գալիս հայ ժողովրդի կյանքը քայքայելու համար՝ գողանալով նրանից նրա երջանկությունն ու պատիվը։ Մի բառ է շարունակ հայտնվում մեղվապահի բերանում, ինչպես նաև՝ մյուսների․ «թալան», որ նշանակում է կողոպուտ։ Այս զբոսանքից վերադառնալիս, մեզ վերցրեց բերնեբերան բեռնավորված փայտ տեղափոխող ռուսական մի հին բեռնատար ավտոմեքենա։ «Փայտահատները» Սարիգյուղի հայ բնակիչներ են, վերջին գյուղը նախքան անտառ հասնելը։ Ծառերի բուները լիովին ապօրինի էին տեղափոխվում։ Բայց թշվառությունն է պարտադրում այդպես վարվել։ Իսկ եթե ոստիկանների հանդիպե՞ն։ Ինչ արած, բավական է նրանց բռան մեջ մի բան խցկել։ Քանի որ այդպես էր «գործում» փոքր ժողովուրդը Սարգսյանի օրոք, որ օրինակ էր վերցրել գողության մեջ ավելի փորձառու վարպետներից։ Շատ լավ իմանալով, որ աղքատ հայերը գողություն իրագործում էին վերապրելու համար, իսկ հարուստ հայերը՝ ճոխ ապրելու համար։ Զանգեզուրում՝ Տաթևում, օրը ցերեկով տեսանք քաջառողջ տղամարդկանց, որ խաղաքարտով էին զբաղված, գործ չունենալու պատճառով։ Ուրիշների էլ, որ նման էին թափառող ուրվականների, մինչդեռ որոշ մարդիկ էլ խելագարի պես դես ու դեն էին ընկնում «օրվա հաց» հայթայթելու համար։ Տաթևը, որ ճոպանուղի ունի, ապահովված չէ գազով, ստիպում է բնակիչներին թալանել շրջակա անտառները ձմռանը տաքանալու համար։ Նման մի այլ գյուղում՝ Որոտանում, ավելի հստակորեն ոմն մի անձնավորություն՝ սովետական շրջանում հարստացած լինելով ձկնաբուծությամբ զբաղվելով, այն աստիճան էր ընկճված, որ մտածում էր հավաքել ունեցած-չունեցածը, Ռուսաստան մեկնելու՝ ոտքի կանգնելու համար։ Ժողովրդի երրորդ մասն ապրում է աղքատության շեմին, մինչդեռ առողջ տղամարդիկ գնացել են շրջակա երկրներում աշխատելու։ Չխոսենք կանանց մասին, որ պոռնկությամբ են զբաղվում Թուրքիայում։ Ի՞նչ մտքեր կարող են սնել մի կնոջ, ում ամուսինը ապրում է Ռուսաստանում՝ ընտանիքը սնելու համար կամ այդ կինն ապրում է խարխուր մի դոմիկում, քանի որ բացակայում է շինարար ձեռքը և ապրում է այրու պես առանց այրի լինելու։ Սպիտակի երկրաշարժից հետո շատ տուժած զոհեր մինչև հիմա չեն կարողացել համեստ մի տուն ունենալ։ Ո՞վ է մտահոգվել դրա համար։ Այդ ընթացքում ազգային ժողովը ավելի հրատապ գործեր ուներ։ Պատգամավորները դիմացինի հանդեպ քրիստոնեական վերաբերմունք չէին ցուցաբերում՝ վերադարձնելու ամենաթշվառ վիճակում ապրողների արժանապատվությունը։ Մի անտարբերություն, որ Սարգսյանը թանկ գնով վճարեց։ Վաղ թե ուշ նա դատապարված էր ընկնել իր ծառից, ինչպես արևի տակ փտած միրգը։

 

Այս օրինակներն հատկանշական են այն հիմնավորումով, թե ինչպիսին եղավ հայ հասարակության ընդհանուր վիճակը անկախության առաջին տասնամյակների ընթացքում։ Կողմնային վնասների մեջ ի հայտ են գալիս քայքայման ենթարկված ընտանեկան պատմություններ։ Փաստորեն, Սարգսյանի հրաժարականին նախորդող օրերին, եթե ոչ՝ ամիսներին, հայ ժողովրդին բորբոքող ատելությունը հասել էր գագաթնակետին։ Այս խայտառակ իշխանության հանդեպ ունեցած ատելությունն էր հոշոտում սրտերը, գրեթե ընդհանուր ձևով։ Եթե Սարգսյանը իշխանությունը նորից ղեկավարեր, հայերի ահավոր վիճակը վտանգավոր կերպով վատթարանալու էր։ Որոշ մարդիկ, ովքեր կարողացել էին, արտասահման էին փախել։ Այլոք զանգվածաբար հետևելու էին նրանց։ Նրանք, ովքեր կարողացել էին, ինքնասպանություն էին գործել։ Մյուսները դեռ հետևելու էին սրանց։ Որոշ մարդիկ գնացել էին Ռուսաստան աշխատելու։ Մյուսները նույն ուղին էին ընտրելու։ Հայաստանը հասել էր այն կետին, որ հայերի համար դադարել էր հայրենիք լինելուց։ Մի խոսքով, խորթ հայրենիք էր դարձել։ Հիրավի, նախագահական երեք մանդատների ժամանակահատվածում հայերն զգացին, որ անելանելի դրության մեջ են հայտնվել, իրենց երկրի հանդեպ տածած սիրո պարտականության և իշանության հանդեպ ունեցած ատելության կուտակումների միջև։

 

Իր արդի պատմության մեջ հայ ժողովուրդը բազմաթիվ մոլությունների միջով է անցել (այս անգամ բառը կիրառվում է բուն իմաստով՝ տառապանքի, ինչպես Քրիտոսի Չարչարանքը)․ ցեղասպանություն, հանրության խորհրդայնացում և երեսնամյա տառապալից անկախություն։ Միայն խորհրդային վարչակարգի վերջում էր, որ հայերն սկսեցին գտնել թվացյալ կայունություն և լավ զգացողություն՝ դեմոկրատական ազատության համար իրենից համարյա ոչինչ չներկայացնող շատ մեծ գնով։ Այնուհետև մտան անկախության մեջ դժոխքի երեք դռներով․ երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ և խորհրդային վարչակարգի փլուզում։ Այս երեք աղետների անդրադարձումները չդադարեցին ծանրանալ հայերի վրա առ այսօր։ Իսկ երեք նախագահները, հեռու չլինելով օգուտ քաղել միջազգային օգնությունից կամ սփյուռքի օգնություններից՝ լուծելու համար հրեշավոր խնդիրներ, որոնց հետ առերեսվել էին, նրանց բարոյազրկեցին, մի քանիսի օգտին, ի վնաս հայ ժողովրդի։

 

Դա փոքրագույն մոլություն էր, որ վշտացրեց սփյուռքի հայերին այն չափով, որ նրանց ճակատագիրը հիմնականում առճակատվել էր բնական արտաքսման հետ, եթե նկատի առնենք ցեղասպանության առաջին սերնդի մասնակիցներին, այնուհետև՝ խորհրդանշական արտաքսում, հաշվի առնված այն փաստից, որ հաջորդ սերունդները ժառանգեցին իրենց ծնողներից առաջին վտարանդիության արդյունքները, այնքան էլ լավ չճանաչելով իրենց պատկանող հողատարածքը։ Այս իմաստով, արմատախիլ լինելու հանգամանքն է, այնուհետև անհրաժեշաբար տրվող հարմարեցումը և վերջապես այն հարատև զգացողությունը, թե հայրենազուրկ են, այսինքն՝ սեփականազրկված, որ կազմեցին այն, ինչ անվանում են ճշգրիտ կերպով՝ սփյուռքահայության մոլություն։

 

Հայաստանի հայերը և սփյուռքի հայերը տարբեր պատճառներ ունեին ատելությամբ լցվելու պատմության հանդեպ, որ նրանց անհաջող աստղի տակ էր ծնել։ Երբ Հայաստանի հայերին հաջողվեց սուբլիմացնել իրենց ատելությունը հույսով, սփյուռքի հայերը նույն թեթևության զգացողությունն ունեցան։ Քանզի այդ ժամանակ հայկական հողը միանգամից բացվում էր աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի դիմաց։ Կարծես պատմության դիալեկտիկան վերջապես բացվում էր վերահաշտվողականության համադրության վրա, որ մինչ այդ չէր կարողացել որոշակի դառնալ։

 

Պետք է այս պարագայում ընդունել Փաշինյանի հանճարը, որ նրա պատենտավորված, զգացողությունից կուրացած զրպարտողները չէին կարող կանխատեսել։ Փաշինյանը «տեսավ», ատելության վրա հիմնված, որ քայքայել էր հայ ժողովրդի հոգին, վատ վերաբերմունքների պատճառով զոհաբերվելով երեք առաջին նախագահների կողմից, որ ոչ մի երկիր չէր կարող կառուցվել տևականորեն։ Դիտավորյալ կերպով որոշեց տեղադրել Հայստանը ոչ միայն իրավական պատվանդանի վրա, այլ նաև սիրո վրա հիմնված պատվանդանին։ Հայաստանի հայերի սերն իրար հանդեպ։ Հայաստանի հայերի և սփյուռքի հայերի հանդեպ սեր։ Հայերի սերը իրենց հողի և երկրի հանդեպ։ Այս փոխարկումը մնում է թավշյա հեղափոխության հիմնական առանցքը։ Եվ մնում է հավաստիացնել, եթե մարդիկ հետևում են ազգային այս նոր կարգուկանոնին, Հայաստանում մթնոլորտը, հեռու գտնվելով կործանարար լինելուց, իրական եղբայրության մթնոլորտ կդառնա։

 

Այն ինչ պակասում էր հայերին, Հավատքն էր։ Հույսը և Հավատը։ Ահա, վերադարձել են դրանք՝ մոգերի նման ողջունելու երկրի նոր ծնունդը։

 

Դընի Դոնիկյան

 

Publicités

Laisser un commentaire »

Aucun commentaire pour l’instant.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Laisser un commentaire

Entrez vos coordonnées ci-dessous ou cliquez sur une icône pour vous connecter:

Logo WordPress.com

Vous commentez à l'aide de votre compte WordPress.com. Déconnexion /  Changer )

Photo Google+

Vous commentez à l'aide de votre compte Google+. Déconnexion /  Changer )

Image Twitter

Vous commentez à l'aide de votre compte Twitter. Déconnexion /  Changer )

Photo Facebook

Vous commentez à l'aide de votre compte Facebook. Déconnexion /  Changer )

w

Connexion à %s

Créez un site Web ou un blog gratuitement sur WordPress.com.

%d blogueurs aiment cette page :