Ecrittératures

21 janvier 2020

Շռելու վերագտած երանությունը

Filed under: PROSE POESIE — denisdonikian @ 6:56

100 2206

1

Ծովն է հեռվից ալիք-ալիք

Շռում վրաս խունջիկ աղջիկ

Քամին զգալ ջրիմուռի բույրը ըմպել

Մեզն արձակել բերկրանք է մեծ

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Ով տեսնում է ծովն ինչպես կա

Շեռի հաճույքն ինչ իմանա

Ծովը միշտ է վերսկսում

Տիեզերքի երգը շռում

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Գիշեր ու զօր շռել շռել

Երկնից ոսկե մեզ է թափում

Երբ ըմպում է ծովն ակունքից

Երիկամիս ոսկին է արդ իմ մեջ երգում

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Շնորհակալ եմ մարդ-աստծուց

Պարգևելու հաճախ շռել

Փոքրիկ-չնչին երիկամով նահատակիս

Վերադարձրեց բերկրանքը իմ

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Ով գինիով սիրով է լի

Ակամա է իրեն պարպում

Չգիտի որ տարփոտ ոսկին

Կալիբրիստիից է իմ հոսում

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Շնորհակալ եմ օ Հանգուցյալ քո հրաշքից

Հավերժ նինջդ շարունակումն է իմ կյանքի

Երբ շռել եմ ես ցանկանում

Արևիցդ եմ մի քիչ շռում

*

Ես շռում եմ շռում շռում

Տարիների զրկանքից ետ

Օ ինչ հաճույք օ ինչ հրճվանք

Երբ հոսում է ոնց եմ բերկրում

*

Նեքեր հիվնիդանոց, հունվար, 2020

2

Մի՞թե անհրաժեշտ է բացահայտել այս բանաստեղծության տեքստը՝ գրված Փարիզի Նեքեր հիվանդանոցում։ Երեք տարվա դիալիզից հետո, երեք տարի, որոնց ընթացքում միզելու սովորական գործողությունը արգելվեց նրան, երիկամների անբավարարության պատճառով հեղինակը պատվաստում ունեցավ և այդ պատվաստման հետ միասին շռելու հաճույքը։

Ընթերցող ջան, դու որ ուզածիդ չափ շռում ես, չես հասկանա, թե ինչ հաճույք է դա։

Այս բանաստեղծությունը հեղինակը ձոնում է Հայաստանի բոլոր դիալիզ ստացողներին, որոնց միակ ապագան շաբաթը երեք անգամ կախում ունենալն է մեքենայից, ամեն անգամ չորս ժամ, առանց խոսելու այն բարդությունների մասին, որոնց ենթարկում է արյան մաքրումը։

Այս բանաստեղծությունը կոչ է փոխելու այն մտայնությունը, որ վերաբերում է օրգանների նվիրատվությանը։ Ինչու՞ Հայաստանը օրենք չի հրապարակում, որով բոլոր մահացածներից կարելի լինի վերցնել օրգանները, որ հնարավորություն կտան ծառայել փոխպատվաստումներ կատարել և կյանք փրկել, բացառությամբ այն դեպքի, եթե իր կենդանության օրոք կանխավ գրավոր հրաժարվել են։

Այսօր Հայաստանում երիկամների անբավարարություն ունեցողները ցմահ դատապարտված են դիալիզների իշխանության տակ գտնվել, որ ի վերջո ազդում է սրտի և ամբողջ օրգանիզմի վրա։ Չխոսելով նույնիսկ կաշառքի մասին, որ ծավալվում է խիստ շահութաբեր գործունեության շուրջ (ինչպես նախկին Խորհրդային Միության երկրներից մեկին այն մեքենաների վերավաճառքը, որ Հայաստանը որպես նվեր էր ստացել)։ Շատերը ստիպված են վաճառել իրենց ունեցվածքը, փորձելու համար փոխպատվաստում կատարել արտասահմանում։ Սա ստորացուցիչ վիճակ է հայաստանցիների ու Հայաստանի համար։

ՊԵՏՔ Է, ՈՐ ՕՐԳԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՅՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՆԱՆԱ

ԴԸՆԻ ԴՈՆԻԿՅԱՆ

*

Թարգմանությունը՝ Ն․ Վարդանյանի

Laisser un commentaire »

Aucun commentaire pour l’instant.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Répondre

Entrez vos coordonnées ci-dessous ou cliquez sur une icône pour vous connecter:

Logo WordPress.com

Vous commentez à l’aide de votre compte WordPress.com. Déconnexion /  Changer )

Photo Google

Vous commentez à l’aide de votre compte Google. Déconnexion /  Changer )

Image Twitter

Vous commentez à l’aide de votre compte Twitter. Déconnexion /  Changer )

Photo Facebook

Vous commentez à l’aide de votre compte Facebook. Déconnexion /  Changer )

Connexion à %s

Propulsé par WordPress.com.

%d blogueurs aiment cette page :