Ecrittératures

17 juin 2024

Հայերի որքա՜ն խմբավորումներ

Filed under: ARTICLES — denisdonikian @ 5:15

Les Arméniens ! Combien de divisions ?

**

Ցավալի է կրկին անդրադառնալ նախկինում գրվածս հոդվածին, որտեղ մատնացույց էի արել հայ զինվորականների թուլությունն ու միմյանց բզկտելու վերջիններիս բնական միտումը։ Թվում է, թե այս կորուստները հատուկ են հայ ժողովրդին։ Դրանք ծիծաղելի լինելու աստիիճան գոյակից են վերջինիս անգամ այն ժամանակ, երբ «պահը» պահանջում է «գերազանցել տարակարծությունը», ինչպես նշում է Արա Թորանյանը։

Եվ այսօր առավել, քան երբևէ, չկա որևէ կասկած, որ հայերի խղճուկ թուլամորթության և նրանց ոչ պակաս խղճուկ երկպառակության վերաբերյալ հեգնանքով և արհամարհանքով դրոշմված հարցը զվարճացնում է Ալիևին կամ Էրդողանին, ովքեր լցված են ռեալպոլիտիկ գաղափարախոսությամբ։ Նրանք դրանով ողողում են կոկորդները, դրանով են համեմում տապակած միսը, դրանով են քաղցրացնում իրենց գինին։ Պահի չար կատակն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հայերի վախճանը։

Քանզի ներկայումս ականատես ենք միայն ցուցադրությանը, որ մեր հրեշավորներն օրը ցերեկով աշխարհով մեկ խայտառակվում են իրենց անտեղի ազգային հպարտությամբ՝ հիմնված կեղծ ռազմականացման վրա։ Փարաջայով կամ կոստյումով աքլորիկները որքան էլ կոկորդ պատռեն, նույնիսկ մի անօդաչու սարքը բավարար է նրանց փետրահան անելու համար։

Այսօրվա հեղգ պատերազմի համատեքստում բոցավառ, ռազմատենչ ու վրեժխնդրության փափագով լի խոսքերը քամուն են մատնվում, քանզի դրանք առանց բանակի ու անզեն խոսքեր են։Այն անձը, ով ձայն է բարձրացում Փաշինյանի կամ Ալիևի վրա, տեղյա՞կ է արդյոք, որ իր խոսքն արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այնպիսինն է, որ ներգրավում է այն մարդկանց կյանքը, ովքեր պետք է դա պաշտպանեն։ Բոլոր ընդդիմադիր ուժերի բոլոր խենթերը մոռանում են, որ ապստամբություն ցանելով առաջ են քաշելու պատերազմ, որ անկարող կլինեն ճնշել՝ հաշվի առնելով վստահելի զինվորական կառուցվածքի ու հաստատուն հավատքի բացակայությունը։

Ակնհայտ է, որ մեկը մյուսի հետևից կիրառված Հայաստանի Հանրապետության ռումբիկները երբեք չեն հասնի նպատակին հակառակորդի կրակի հզորության պարագայում։ Չափազանց ուշ է։ Ակնհայտ է նաև, որ կռվելու տարիք ունեցող հայ երիտասարդների մեծամասնությունն այսօր չի ցանկանում որպես հերոս հայտնվել Եռաբլուրում։ Նրանց պահանջած միակ հերոսական արարքը կարող էր լիներ սովորական կյանքով ապրելը, որ կլիներ հենց իրենց կյանքը։ Պատճառն այն է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի հայրենասիրական մաղձն այս ընթացքում վերածվեց շահերի պաշտպանության այնպես, ինչպես սթափեցրեց ժամանակի ուժեղ հոգիներին։ Այսօր չկա Մոնթե Մելքոնյան, որպեսզի բարձր պահի դիմադրության դրոշն ու դիմադրի թուրքական բարբարոսության հրեշներին։ Այսինքն ․․․․

Սակայն ո՞վ գիտի։ Հավանաբար ոչ նրանք, ովքեր հավերին քշում են հավաքների, որոնց գոչյունները որքան էլ պայթուցիկ լինեն, իրականում ոչնչով չեն ներկայացնում երկիրը։ Այսկերպ Փաշինյանի հրաժարականը պահանջելով նրանք արհամարհում են ժողովրդավարական օրենքները։ Միանշանակ հեղափոխությունների միակ նպատակն է վերադառնալ սկզբնակետին և ամեն ինչ կրկին ուսումնասիրել, եթե խախտված են ժողովրդավարական սկզբունքները։ Այդպիսին էր երկու տասնամյակ առաջ քվեատուփերի թալանից հետո թավշյա հեղափոխության արդարացվածությունը։ Եվ այսօր թող ինձ ասեն՝ Փաշինյանն ինչո՞վ է խախտել ժողովրդավարության սկզբունքներն այն համատեքստում, երբ ժողովրդավարությունը փորձում է լինել առաքինի, եթե անգամ քաղաքական ազատության նորաթուխները մոռանան, որ այդ նույն ժողովրդավարությունը կարող է այդպիսով դառնալ խոցելի։ Երբ ժողովուրդը չարաշահում է իր արտոնությունները, հեռու չէ դրանք վաղ թե ուշ կորցնելուց։

Հայերն այսօր իրենց պահում են երեխաների պես, որ երես են առել ժողովրդավորությունից, որը դեռ լի է իր աճին հատուկ մանկական հիվանդություններով։

Այս վտանգավոր և պայթյունավտանգ համատեքստում, ուր այսօր գտնվում է Հայաստանը, պետք է գիտակցել, որ թավշյա հեղափոխության ծնած ազատության արտահայտումն անպայմանորեն իր տեղը պետք է զիջի այլ առաջնահերթ քայլերին, ինչպիսիք են ազգի միաբանությունն ու անվտանգությունը կամ տարածքային ամբողջականությունը։ Եվ պետք է ավելի շուտ իրական հարցադրումներ անել, քան պախարակել ներկայիս ղեկավարությանը։

Հիշեցման կարգով՝ լինել ղեկավար նշանակում է լինել հանրային կարծիքի, թուքումուրի և անեծքի, արտաքին հարկադրանքի, անբարյացակամ ընկերների հնչեցրած ստերի, պարտվողների վրեժխնդրության, հայրենաբաղձների և այլ խղճուկ նախագուշակների՝ առասպելացված Պատմության անցած փառքի պահապանների (երկրի իրական կարգավիճակը պահելուն մտահոգ լինելու փոխարեն) պարտիզանացման քննադատական խաչմերուկում։ Էլ չխոսենք կրոնական կազմակերպությունների մասին, որոնք իրենց վերապահում են կառավարման իրավունք, կրակ են վառում, ինչպես իմաստության լույսեր՝ մոռանալով, որ այլևս չեն ապրում մի դարաշրջանում, երբ հայերը չունեին ոչ երկիր, ոչ Պետություն, կարծես հետքոչարյանական և հետսարգսյանական ժողովրդավարությունը երբեք գոյություն չի ունեցել։ Չհաշված, որ երբ փարաջան փոխարինվում է զինվորի համզգեստով, այն սպանում է Աստծուն ու արթնացնում խավարի աստծուն։

Պարսավանքի և եկեղացական բանադրանքի այս մասնագետները, որ իրենց շներին արձակում են ամեն մեկի վրա, օձի լեզվով ուսուցանողեր, ովքեր ավելի շատ ցուցադրել են մաֆիոզի և ծաղրանքի, քան քաղաքական գիտակցության իրենց հակումը, որ իրենց չեն պատկերացնում նախարարի պաշտոնից ցածր պաշտոնում, արդյո՞ք նրանք գիտեն, որ ժողովրդավարության առաջնային հիմնապայմանը հատկապես մշտական վտանգի կամ քողարկված պատերազմի համատեքստում պարտադրում է գործել նրանց հետ, ովքեր ընտրվել են և ներկայումս պետության ղեկին են։ Գիտե՞ն արդյոք։ Տեղյա՞կ են արդյոք, որ « Ժողովրդավարությունն ավելի շատ, քան որևէ այլ վարչակարգ, պահանջում է իշխանության վարժանք », ինչպես հայտարարում է Սեն-Ջոն Պերսը։ Դա պարտադիր է Հայաստանում առավել, քան այլուր, որտեղ նոր թափված արյունը հոսում է փողոցներում և ողողում հրապարակները, որտեղ բողոքողները բողոքում են, և անմեղ զինվորները պետք է սպանվեն, որ իրենց բողոքները տեղ հասնեն։

Փաշինյանն ասել ու կրկնել է՝ հայ մարդը ձգտում է միայն խաղաղության, և Հայաստանը լծված է խաղաղ ապագայի գործին։ Մեր տկար Հայաստանն ունի մի ընտրություն՝ մեծանալու, աշխարհի մեծ ազգերի հովանավորությամբ լուծելու շփման բոլոր թեմաները, որպեսզի դրանք անորոշ և վտանգավոր ապագայում չդառնան դանդաղ գործողության պայթուցիկ։ Այսպիսով թշնամին, որքան էլ մտադրված չլինի, չի ունենա այլընտրանք, քան հարմարվել ուղեգրին։ Իսկ դա չի խանգարում Հայաստանին լինելու զգոն այն պահից սկսած, երբ վտանգված է այսպես կոչված տարածքային ամբողջականությունը ։

Իրականում հարց է՝ արդյոք հայերը պատրաստ են խաղաղության վրա խաղադրույք կատարել զոհերի կամ փոխանուկմների գնով, այն է՝ տարածքների վերականգնումն ու այլ տարածքների հետ բերումը։ Անցյալն ավելի շատ պարարտացած է պղծմամբ, քան պլատոնական պաշտումով։ Ամբողջ իմաստը դրանում է։ Թվում է, թե պատասխանն ակնհայտ է․ ավելի լավ է մի փոքր կորցնել ավելին շահելու համար։ Ավելի լավ է կորցնել նյութականը հոգևորը շահելու համար։ Ավելի ուշ, երբ խենթերը կվերադառնան իրենց բոցավառ շովինիզմի մոխիրներին, ամեն ինչ իր տեղը կընկնի, և իմաստությունը կտիրի սահմանի երկու կողմում, որն ավելի շատ դատապարտված է առանձնացնելու, քան պատերազմելու։

Քանզի Հայաստանը, մեր փոքր Հայաստանը, անում է այն, ինչ կարող է իր քիչ հնարավորությամբ և անիմաստ զոհերից խուսափելու ցանկությամբ։ Իրական հայի աչքերում յուրաքանչյուր հայի կյանքը Հայաստանի ապագան է։ Ուրեմն գթասի՛րտ եղեք, թող նոր ծնվող ժողովրդավարության վրա քար գցողները բավական խելացի և բարեհաճ լինեն մեր իմաստությունն անմտությունից տարանջատելու համար։

Դընի Դոնիկյան

Թարգմանությունը Տաթևիկ Թանգյանի

Propulsé par WordPress.com.